Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՀՀԿ-ական պատգամավորների նվերը Զարուհի Փոստանջյանին

ՀՀԿ-ական պատգամավորների նվերը Զարուհի Փոստանջյանին
25.12.2015 | 02:17

Տարեվերջյան ԱԺ արտահերթ նիստը խորհրդարանի ղեկավարության համար մղձավանջի էր վերածվել: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը խոսնակին ու փոխխոսնակներին, մեղմ ասած, «գժվեցնում» էր: Արտահերթը «հորով-մորով» անելուց հետո ՀՀԿ-ն «վճռական» որոշում է կայացրել, ինչին սիրով միացել և աջակցում է ընդդիմադիր պատգամավորների մեծ մասը։ ՀՀԿ-ականները կեսկատակ-կեսլուրջ հայտարարել են հանգանակություն, որպեսզի հայթայթված միջոցներով Փոստանջյանին նորից ուղարկեն ԱՄՆ սովորելու: «Դրանով հա՛մ մեր գլուխը կազատենք, հա՛մ խորհրդարանը կկարողանա աշխատել, հա՛մ էլ մարդ է, թող սովորի, էլի: Դա էլ կլինի այս տարվա ՀՀԿ-ական Ձմեռ պապի նվերը «ժառանգուհուն»,- կատակում էին պատգամավորները, վստահեցնելով, որ բոլորն էլ սիրով իրենց «լուման» կներդնեն այս գործում, միայն թե Զարուհին գնա, բայց` սովորելու: Մնում է, որ Փոստանջյանը ԱՄՆ-ում ուսանելու ցանկություն վերստին ունենա: Կարծում ենք, ՀՀԿ-ի միջոցներով ստացած կրթությունից հաստատ չի հրաժարվի:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1466

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ